Ոստիկանական ավտոմեքենա

Սպանություն Երևանում. 50 տարեկան տղամարդուն սպանել է հարևանը

330
Կրակոցներից հետո տղամարդը մահացել է տան բակում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Երևանի Սարկավագի փողոցում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մարտի 4-ի գիշերը, ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի՝ 42–ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի բնակիչ իր հարևան 50-ամյա տղամարդու հետ։

Վեճի ժամանակ երիտասարդ հարևանը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով դիտավորությամբ կրակել է 50-ամյա տղամարդու ուղղությամբ։

Վերջինը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք– զինամթերք պահելու փաստով։ Որոշում է կայացվել ձերբակալել 42–ամյա տղամարդուն։

Ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել նրան ու ներկայացնել վարույթ իրականացնող մարմին:

Ըստ shamshyan.com–ի` սպանվածն Արմեն Փարսադանյանն է։

330
թեգերը:
Հայաստան