Մայր Հայաստան

«Մայր Հայաստանի» աշխատակիցներն այցելուին «մոռացել են» թանգարանում ու գնացել

1708
Ռուսաստանի քաղաքացին փակված է մնացել «Մայր Հայաստան» թանգարանում։ Աշխատակիցները դուռը փակել են ու հեռացել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Այսօր` մարտի 2-ին, ժամը 15:28-ին ՌԴ քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ մնացել է «Մայր Հայաստան» թանգարանում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Աշխատակիցները սխալմամբ փակել են դուռը և հեռացել»,– նշեցին ԱԻՆ–ից։

Թանգարանում մնացած քաղաքացու կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարները։

ԱԻՆ–ը թանգարանում կատարված զավեշտալի դեպքի մասին այլ տեղեկություններ չի հայտնում։

Ավելացնենք, որ ըստ թանգարանի կայքում հրապարկված տեղեկության` հանգստյան օրերին թանգարանն աշխատում է 10։00-ից 14։00–ն։

1708
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում մարդատար ավտոբուս է վթարվել, կան տուժածներ. լուսանկար