Քահիրե

Կահիրեի կայարանում բռնկած հրդեհի զոհերի թիվն ավելացել է. 18+ տեսանյութ

147
(Թարմացված է 20:35 27.02.2019)
Տեսանկարահանող սարքերն արձանագրել են Կահիրեի կայարանում տեղի ունեցած պայթյունի պահը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Կահիրեի Ռամսիս  կայարանում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է 28-ի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է։

Հայտնի է, որ փետրվարի 27-ին արագության տակ գնացքը մխրճվել է պլատֆորմի մեջ, որի հետևանքով գնացքի վառելիքի բաքն այրվել է, այնուհետև պայթել։

Ռամսիս կայարան է այցելել Եգիպտոսի վարչապետը, նա խոստացել է սեղմ ժամկետներում գտնել և պատժել վթարի մեղավորներին։

Հայտնում են, որ Եգիպտոսի տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը միջադեպից հետո հրաժարական է տվել։

Միևնույն ժամանակ, կայարանում տեղի ունեցած պայթյունի սարսափելի տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Այդ կադրերում երևում է, ինչպես են ուղևորները ուղեբեռով տեղաշարժվում կառամատույցում, և այդ պահին կայարանին մեծ արագությամբ մոտենում է գնացքը, այնուհետև պայթյուն է տեղի ունենում։

147
թեգերը:
Կահիրե
Ըստ թեմայի
Հայերից երկուսի վիճակը ծանր է. Ստավրոպոլում տեղի ունեցած վթարի հետքերով
Հայաստանում 14 տարեկան աղջիկ է կորել. լուսանկար
Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին