Հիվանդանոց

Դաժան ավտովթար Երևանում. երիտասարդի 2 ոտքն էլ ամպուտացրել են

168
(Թարմացված է 10:05 27.02.2019)
Վթարի հետևանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Միրզոյանն ու 32-ամյա Արտակ Միրզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Այս գիշեր Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 մարդ է տուժել։ Նրանցից մեկի 2 ոտքն էլ ամպուտացրել են։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա» մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանն իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Միրզոյանն ու 32-ամյա Արտակ Միրզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներից Արմեն Միրզոյանի 2 ոտքերն ամբողջովին կտրվել են (ամպուտացվել)։ Հերացու անվան հիվանդանոցի բուժանձնակազմը 4 ժամից ավելի պայքարել է նրա կյանքի համար, այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան վարել է Արտակ Մարդոյանը, երբ «Սանիթեքի» աշխատակիցները կատարում էին աղբահեռացման աշխատանքներ, ու վարորդը պահպանել է անվտանգության բոլոր կանոնները. բեռնատարը կայանված է եղել թույլատրելի հատվածում, միացված են եղել վթարային լուսարձակները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

 

168
թեգերը:
ավտովթար, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (898)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 3 ավտոմեքենայի բախման հետևանքով կան տուժածներ և զոհ
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վարորդը տեղում մահացել է