ՀՀ ոստիկանություն

Ողբերգական դեպք Երևանում. ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է երիտասարդի դի

535
(Թարմացված է 08:37 27.02.2019)
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը այսօր էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատելու համար և այսօր փորձաշրջան էր անցնում:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի 31-ամյա բնակչին մահացած են գտել ավտոտեխսպասարկման կետի հորում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա:

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին: Դատաբժիշկը զննելով՝ նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն էր:

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը այսօր էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատելու համար և փորձաշրջան էր անցնում: Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա:

535
թեգերը:
Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (901)