Ոստիկանություն

Մահվան ելքով վրաերթ Երևանում. առաքիչը վրաերթի է ենթարկել կոշկակարին

150
56 տարեկան տղամարդը մահացել է հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Արայիկ Նավասարդյանն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 25-ին, ժամը 22։00-ի սահմանում։

Վարորդը չի փախել, զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է ։

Ըստ կայքի` վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է «Կայզեր» սուպերմարկետում՝ որպես առաքիչ, իսկ Ա. Սոկոլյովն աշխատում էր «Մալի» կոշիկի սրահում՝ որպես կոշկակար։

150
թեգերը:
Հայաստան