Կառավարության շենք. արխիվային լուսանկար

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց. տեսանյութ

107
(Թարմացված է 15:19 25.02.2019)
Քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության բաժին։ Այս պահին տարվում է քննություն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այսօր կառավարության շենքի առջև մի մարդ փորձել է ինքնահրկիզվել` բենզին լցնելով իր վրա։ Ոստիկանները կանխել են նրա ինքնասպանության փորձը։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության բաժնից։

«Փորձել է ինքնահրկիզում անել։ Ոստիկաններն արգելել են և քաղաքացուն տեղափոխել բաժին։ Այս պահին տարվում է քննություն»,–ասացին մեզ հետ զրույցում։

ԶԼՄ–ներում հայտնված տեղեկության համաձայն` ինքնահրկիզման փորձ կատարողը Գեղանիստ համայնքի բնակիչ Անդրանիկ Ադիլխանյանն է։

 

107
թեգերը:
ինքնասպանություն, ՀՀ կառավարություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1568)
Ըստ թեմայի
Քաղաքացին ցանկացել է ինքնահրկիզվել Ռուսաստանի դեսպանատան դիմաց. ո՞րն է պատճառը
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Երևանի հիվանդանոցներից մեկի բակում
Տղամարդն իր աղջկա հետ փորձել է մտնել ՀՀ կառավարության շենք և ինքնահրկիզվել
Մանրամասներ կառավարության շենքում բռնկված հրդեհից. ի՞նչ է այրվել