Հրշեջ մեքենա

Կառավարության շենքում հրդեհ է

334
(Թարմացված է 09:52 25.02.2019)
ԱԻՆ–ը հայտնում է, որ ՀՀ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջները։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Փետրվարի 25-ին, 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Հրդեհին տրվել է բարդության «թիվ 2» աստիճան։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Այլ մանրամասներ ԱԻՆ–ը խոստանում է հայտնել ավելի ուշ։

 

334
թեգերը:
ՀՀ կառավարություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1285)
Ըստ թեմայի
Հրդեհ` Մոսկվայի «աստղային շենքում». 4 մարդ է մահացել, այդ թվում նաև հղի կին
Սարսափելի հրդեհ Փարիզում, յոթ մարդ է մահացել. լուսանկարներ
Հրդեհ Երևանի փոքր կենտրոնի տներից մեկում. մոխրացել են տանիքի փայտյա կառուցատարրերը