ՀՀ ԱԻՆ. արխիվային լուսանկար

Կոտայքում 25–ամյա երիտասարդի դին գտել են ձորում

62
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կոտայքի Հոր Հաճնի կամրջի տակից փրկարարները հայտնաբերել են 25–ամյա երիտասարդի դին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 20-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ձորից դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

62
թեգերը:
ինքնասպանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (884)