Արման Մարգարյան

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել հաղորդավար Արման Մարգարյանը

491
(Թարմացված է 18:27 17.02.2019)
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Երևանում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել երկու երիտասարդ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը հայտնի հեռուստահաղորդավար Արման Մարգարյանն է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 16-ին։

Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից  ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը, որոնք կասկածվում են թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գր կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գր ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Վերջիններս բաց են թողնվել: Ա. Մարգարյանը աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, իսկ Հ. Վահրամյանը «Արտ դիզայն» ՍՊԸ-ում որպես ճարտարապետ-դիզայներ:

 

491
թեգերը:
Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (872)
Ըստ թեմայի
Սամուել Ֆարմանյանը բերման է ենթարկվել. երկրորդ «թալանչին» էլ հայտնաբերվեց. տեսանյութ
Հետախուզվող կինը բերման է ենթարկվել օդանավակայանից
Ավտոմատ, մահակ, 10-ից ավելի բերման ենթարկվածներ. Երևանում զինված բախում է կանխվել