ՀՀ Ոստիկանություն

53–ամյա քաղաքացին մի քանի օր մահացած է մնացել երևանյան բնակարաններից մեկում

96
(Թարմացված է 14:41 17.02.2019)
Դեպքի վարում կատարվում է զննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Երևանյան բնակարաններից մեկում տանտիրոջ կիսաքայքայված դին են հայտնաբերել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ ազգականը մի քանի օր է չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե՝ 16 թաղամասի 33 շենք, են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:

Դեպքի վարում կատարվում է զննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

96
թեգերը:
Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (882)
Ըստ թեմայի
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած տանտիրուհու դին
67–ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի շենքերից մեկի մոտ