Ոստիկանական ավտոմեքենաներ

Երևանում Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 3–ամյա որդուն

342
Վարորդը դեպքի վայրից չի փախել և օգնել է կնոջն ու երեխային տեղափոխել հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ սփյուռքի նախարարի օգնական, 26-ամյա Գոռ Ալեքսանյանը Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:

Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, ժամը 13:00-ի սահմանում։

Վարորդն օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գոռ Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքը ՀՀ սփյուռքի նախարարի օգնականն է:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

342
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1017)
Ըստ թեմայի
Գյումրիում 10 տարեկան աղջկա են վրաերթի ենթարկել
Ողբերգական վրաերթ Գյումրիում. վրաերթի են ենթարկել 79-ամյա կնոջը
Վրաերթ Երևանում. միջին տարիքի կինը տեղում մահացել է
Երևանում վրաերթի են ենթարկել միանգամից 2 քաղաքացու