00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդալ տվեք Վարդանյանին. Լուգայի բնակիչները շնորհակալություն են հայտնել աղջկան փրկած հային

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցТушение пожара. Архивное фото
Тушение пожара. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լենինգրադի շրջանի բնակիչները հիացած են երիտասարդ հայի քաջությամբ և շնորհակալություն են հայտնում նրան փոքրիկ Նաստյայի կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Լենինգրադի շրջանի Լուգա քաղաքի բնակիչները հիացած են տեղի ընկերություններից մեկի աշխատակից Ալեքսանդր Վարդանյանի քաջությամբ, որը վառվող բնակարանից փրկել է մի փոքրիկ աղջկա։ Այդ մասին հաղորդում է ivbg.ru–ն։

Փետրվարի 10–ին քաղաքի հրշեջներն ահազանգ են ստացել հինգհարկանի շենքի առաջին հարկի բնակարանում բռնկված հրդեհի մասին։ Ալեքսանդրն այդ ժամանակ վերանորոգելիս է եղել տան տանիքը, երբ զգացել է ծխի հոտը։ Նա ներքև է իջել և իմացել, որ ներսում փոքր երեխաներ կան։ Ալեքսանդրը նետվել է նրանց փրկելու, հարևաններն այդ ընթացքում շտապօգնություն են կանչել և հրշեջ ծառայություն։

© Photo : Новости ЛенобластиԱլեքսանդր Վարդանյան
Մեդալ տվեք Վարդանյանին. Լուգայի բնակիչները շնորհակալություն են հայտնել աղջկան փրկած հային - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Վարդանյան

«Դուռը բանալիով փակ էր։ Խանութից վերադարձած տատիկը բացել է դուռը։ Ամեն ինչ ծխի մեջ է եղել։ Հարևանները և տատիկն ասել են ինձ, որ բնակարանում փոքր երեխաներ կան։ Ես ծխի միջով մտել եմ այն սենյակ, որտեղ ենթադրվում էր, որ երեխաներն էին։ Ոչինչ չէր երևում, բայց շոշափելով զգացի երեխայի ձեռքը։ Նա աղջիկ էր, գիտակցությունը կորցրել էր։ Ես նրան դուրս բերեցի փողոց», – պատմել է հայը։

Сотрудник МЧС России - Sputnik Արմենիա
Հայը փրկել է հրդեհվող տան մեջ փակված երեխաներին. Ռուսաստանի ԱԻՆ–ը կպարգևատրի հերոսին

Սենյակում մնացած տղային դուրս են բերել դեպքի վայր ժամանած հրշեջները։ Երեխաները հոսպիտալացվել են։ Տղան մահացել է։ Աղջիկը` Նաստյան, ծանր վիճակում է։

Ականատեսները հրապարակել են պատմությունը Վկոնտակտե սոցիալական ցանցի «Լուգա` իմ քաղաք» խմբում։ Քաղաքացիները խմբում շնորհակալություն են հայտնել տղամարդուն աղջկան փրկելու համար. «Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են։ Առողջություն ձեզ և ձեր մտերիմներին»։ «Հերոս։ Թող ավելի շատ լինեն նման մարդիկ, որոնք իրենց կյանքը վտանգելով փրկում են փոքրիկին», «Շքանշան տվեք Սանյային»։

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ, պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները, լուծվում է դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին հարցը։

Լրահոս
0