Դավթաշենի կամրջի տակ դիակ են հայտնաբերել, արխիվային լուսանկար

Ինքնասպանություն Երևանում. Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դիակ են հայտնաբերել

321
Կամրջի տակ հայտնաբերված երիտասարդը 20-25 տարեկան է:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 11։40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ մի քաղաքացի նետվել է Դավթաշեն կամրջից։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը։

321
Ըստ թեմայի
Ինքնասպանություն Գյումրիում. երիտասարդը երկտող էր թողել
Հերթական ողբերգական ավտովթարը. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Գազ 24-ը. զոհ կա
Ուզում էր նետվել կամրջից. Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը