Արարատ Զուրաբյան

ԱԺ նախկին պատգամավորի աղջկա մեքենան տեղափոխել են «ԳԱԻ պլաշչադկա». նա խմած է եղել

246
Ոստիկանները պարզել են, որ նախկին պատգամավորի դստեր վարորդական իրավունքը ժամկետանց է եղել։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանի դստեր` Անի Զուրաբյանի Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան այսօր` փետրվարի 5-ին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ավտոմեքենան տեղափոխել են Սայաթ-Նովա փողոցից։

Վարորդը տևական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։

Ի վերջո, նա ներկայացրել է վարորդական իրավունքի վկայականը։ Պարզվել է, որ ժամկետանց է եղել։ Հետո համաձայնվել է անցնել սթափության փորձաքննություն, և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար տեսուչը վարչական ակտ է կազմել։

246
Ըստ թեմայի
Տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզչի կախված դիակը
«Արքայաձոր» ռեստորանի մոտ վթարի է ենթարկվել հյութեր տեղափոխող ավտոմեքենան. տեսանյութ