Հիվանդասենյակ

Հայաստանում գրիպից մահանալու դեպք է գրանցվել

111
Հանրապետության հիվանդանոցներում դեռ ծանր հիվանդներ կան, որոնց վիճակը առողջապահության նախարարությունը պայմանավորում է բժշկի ուշ դիմելով ու այլ ուղեկցող հիվանդություններով։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Վերջին 2 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է գրիպից մահանալու 1 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիվանդի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը, մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նախարարությունը հայտնում է, որ, չնայած իրավիճակի կայունացմանը, հիվանդանոցներում դեռ մնում են ծանր հիվանդներ, որոնց վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելն ու ուղեկցող հիվանդությունների առկայությունը։

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Նախարարությունը վստահեցնում է, որ դպրոցներում ու մանկապարտեզներում սուր շնչառական վարակներով հաճախող երեխաների թիվը նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա, 51-ը`Երևանում, 69–ը` մարզերում։

111
Ըստ թեմայի
Թորոսյան. «Գրիպի հարցում իրավիճակի կայունություն է դիտվում, հատկապես` երեխաների շրջանում»
Հայաստանում H1N1 գրիպի պատճառով մեկ մարդ է մահացել
«Խոզի գրիպի» հետ կապված իրավիճակը Հայաստանում. մեկնաբանում է առողջապահության նախարարը