Ոստիկանության հատուկ ջոկատայինները Հանրապետության հրապարակում

Թիկնազորով շրջելու և զենք կրելու համար. հատուկ գործողություն է իրականացվել Երևանի սրտում

1127
Ոստիկանությունից տեղեկացրին, թե ինչն է եղել մի քանի անձանց բերման ենթարկելու պատճառը:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Րոպեներ առաջ Sputnik Արմենիայի թղթակիցը Հանրապետության հրապարակում ականատես է եղել ոստիկանության հատուկ գործողության:

Ոստիկանության աշխատակիցները Աբովյան փողոցից հրապարակ մտնող հատվածում կանգնեցրել են երթևեկությունը և առնվազն երկու «ջիպերից» բերման ենթարկել մի քանի անձանց: Մեր թղթակիցը բերման ենթարկվածների մեջ հաշվել է առնվազն  3 հոգու:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Էդգար Ջանոյանը հաստատեց, որ գործողությունը իրականացրել է ոստիկանությունը՝ թիկնազորով շրջելու և զենք կրելու կասկածանքով, և բերման են ենթարկվել մի քանի անձինք:

Sputnik Արմենիան ավելի ուշ կանդրադառնա գործողությանը, եթե լրացուցիչ մանրամասներ հասանելի լինեն:

1127
թեգերը:
Երևան, ՀՀ Ոստիկանություն
Ըստ թեմայի
Բացահայտվել է 269 միլիոն դրամից ավելի չարաշահման դեպք. տեսանյութ
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում պոռնկությամբ զբաղվող 37 կանանց. տեսանյութ
«Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր». Աշոտյանի տպավորությունը եվրոպական այցից