Տեսարան Գյումրուց

Ինքնասպանություն Գյումրիում. երիտասարդը երկտող էր թողել

1338
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Spuntik Արմենիային տեղեկացրեց, որ դեպքի առիթով Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 13:38 Գյումրու «Շտապ բուժօգնության» կայանի աշխատակիցները ահազանգի հետքերով քաղաքի Մուշ 2 թաղամաս 29 շենք, 40  բնակարանում հայտնաբերել են  երիտասարդի դի: Հետագայում պարզվել է, որ երիտասարդը 33-ամյա Գ. Մ.-ն է:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Spuntik Արմենիային տեղեկացրեց, որ  դեպքի  առիթով Շիրակի մարզի դատախազությունում  նախապատրաստվում են նյութեր: 

«Այս պահի դրությամբ, իմ հանձնարարությամբ, քննիչը նախապատրաստում է նյութեր: Երիտասարդը թողել է երկտող, որում նշված է՝ որևիցե մեկին  իր  ինքնասպանության մեջ չմեղադրել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:

Այս պահին հետաքննական  ու նախաքննական մարմինների կողմից կատարվում է համատեղ աշխատանք՝  դեպքի մանրամասները, ինքնասպանության պատճառը, դրդապատճառը, առիթը,  պարզելու ուղղությամբ:

1338
թեգերը:
Հայաստան, Գյումրի
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (803)
Ըստ թեմայի
Գյումրու դրամատիկական թատրոնի մոտ դիակ է հայտնաբերվել
Երևանում դիակ են հայտնաբերել գեղեցկության սրահում
Երևանի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել