Դավթաշենի կամուրջը

Ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը. նա փորձում էր նետվել կամրջից

95
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունն ու ինքնասպանության շարժառիթը:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացին անցել էր Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել է նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը. նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունն ու ինքնասպանության շարժառիթը:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

95