Ավտովթար

Ռուսաստանում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան

1352
Հայտնի են Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտովթարից զոհվածների և տուժածների անունները։ Նրանց թվում հայկական ազգանուններ կան։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik. Ռուսաստանի Կալուգայի մարզում երեխաներին տեղափոխող ավտոբուսի խոշոր վթարի հետևանքով նաև հայեր են տուժել։ Տուժածների ցուցակը հրապարակել է Mash տելեգրամ ալիքը։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այսօր։ Ավտոբուսի մեջ 41 մարդ է եղել, որոնցից 16-ը`մեծահասակ, մնացածը` երեխաներ։ Երեխաները պարի խմբի անդամներ են, Կալուգա էին մեկնում Յարցևոյից` ծնողների հետ միասին։ Նրանց հետ եղել է նաև Սոֆյա Առաքելյան անունով աղջնակը` մոր հետ միասին։

Նախնական տվյալներով` ողբերգական պատահարի հետևանքով 8 մարդ մահացել է, 10–ը վնասվածքներ են ստացել։

1352
թեգերը:
Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1306)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Երևանում. մարդատարը մխրճվել է բեռնատարի մեջ
Ողբերգական ավտովթար Լոռիում. 49–ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է