Ավտոբուսը վթարի է ենթարկվել

Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. երեխաներով ավտոբուսը շրջվել է, կան զոհեր. լուսանկար

284
(Թարմացված է 13:13 03.02.2019)
Նախնական տվյալներով` Կալուգայի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով երկու մեծահասակ և մեկ երեխա են մահացել։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik. Երեխաներին տեղափոխող ավտոբուսը խոշոր ավտովթարի է ենթարկվել Ռուսաստանի Կալուգայի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավտոբուսի մեջ 41 մարդ է եղել, որոնցից 16-ը`մեծահասակ, մնացածը` երեխաներ։ Նրանք ֆիլհարմոնիա էին ուղևորվում` մրցույթին մասնակցելու համար։

«Չորս մարդ է մահացել։ Ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և այն շրջվել է», – գրված է հաղորդագրության մեջ։

ՃՏՊ–ի հետևանքով 16 մարդ է տուժել։

Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, վթարի հետևանքով նաև երեխա է մահացել, մի քանի ուղևոր արգելափակվել են ավտոբուսում։ Տելեգրամ ալիքի տվյալներով ընդհանուր առմամբ 10 մարդ է տուժել։

 

284
թեգերը:
ավտովթար, Ռուսաստան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (803)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Երևանում. մարդատարը մխրճվել է բեռնատարի մեջ
Ողբերգական ավտովթար Լոռիում. 49–ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է