Ոստիկանություն, արխիվային լուսանկար

Երևանում տղամարդը դանակահարել է մորաքրոջը

210
Տան հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է կնոջ դանակահարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 16:00-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Վիրավորը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վեներա Միրզոյանն է, որը ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալ:

Նախնական տվյալներով` կնոջը դանակահարել է 33-ամյա Կարեն Միրզոյանը` դանակի մի քանի հարված հասցնելով կնոջ պարանոցի, կրծքավանդակի հատվածներում, որից հետո ահազանգել է ոստիկանություն։

Պարզվել է նաև, որ կինը Կարեն Միրզոյանի մորաքույրն է։ Նրանց միջև վեճը ծագել է բնակարանի տնօրինման հարցի շուրջ։

210
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (809)
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ Տավուշում. սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ ու հորթեր
«Արքայաձոր» ռեստորանի մոտ վթարի է ենթարկվել հյութեր տեղափոխող ավտոմեքենան. տեսանյութ
Երևանում 14 տարեկան աղջիկ է կորել. տեսանյութ