Սուրբ Գայանե

Ինքնասպանության փորձ` Էջմիածնի եկեղեցում

67
Սուրբ Գայանե եկեղեցու հարակից տարածքում երիտասարդ աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել։

ԵՐԵՎԱՆ, 1 Փետրվար — Sputnik. Սուրբ Գայանը եկեղեցու սպասավոր Հայր Մկրտիչն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ մի աղջիկ ցանկանում է կախվել եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Մինչ ոստիկանների ժամանելը հոգևորականին հաջողվել է փրկել աղջկա կյանքը։

Կայքի տեղեկություններով` աղջիկն Արմավիրի մարզի բնակչուհի է` 28 տարեկան Նվարդ Գ.-ն։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

67
թեգերը:
ինքնասպանություն, Հայաստան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (786)
Ըստ թեմայի
Տոնական շաբաթվա ընթացքում գրանցվել է 111 արտակարգ պատահար
Երևանում տղամարդն ինքնասպանության փորձ է արել. պատճառը շան բուժման համար փող չունենալն է
Ծեծել է ընկերուհուն, անչափահասին ինքնասպանության փորձի դրդել. տղամարդուն կալանավորել են