Վրաստանի ոստիկանություն

Թբիլիսիում գազի արտահոսքի պատճառով մահացածների մեջ հայր ու որդի կան

93
Մահացածները շինարարության վրա էին աշխատում և բնակարան էին վարձել Թբիլիսիի տներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. 7 մարդ է մահացել Թբիլիսիի Քեթևան Ծամեբուլի պողոտայում գտնվող բնակելի տանը տեղի ունեցած բնական գազի արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։

Նրանք աշխատում էին «Լիբերթի բանկի» նոր մասնաճյուղի շինարարության վրա և վարձակալել էին Քեթևան Ծամեբուլի պողոտայում գտնվող բնակելի տունը։ Մահացածների թվում նաև հայր և որդի կան։

Նախնական վարկածով` արտահոսքի պատճառ կարող էր դառնալ բնակարանում տեղադրված բաց տեսակի ջրի տաքացուցիչը։

Վրաստանի ՆԳՆ–ն արդեն հաստատել է 7 մարդու մահվան փաստը։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել նաև Թբիլիսիի Դիդի Դիգոմի շրջանի բնակելի շենքում։ Այն ժամանակ գազի արտահոսքից 4 մարդ էր մահացել, այդ թվում 4 տարեկան երեխա։

Ինչպես գրում է Sputnik Գրուզիան, Թբիլիսիի բնակելի տներում արդեն երկար տարիներ կենտրոնական ջեռուցման համակարգ չկա, բնակչությունը բնակարանները ջեռուցում է տարբեր էլեկտրական և գազային սարքավորումներով։ Հաճախ այդ սարքերն անորակ են լինում, քանի որ անվճարունակ բնակչությունը չի կարող իրեն մեծ ծախսեր թույլ տալ։

93
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (803)
Ըստ թեմայի
Երևանի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. կա տուժած
Սարսափելի դեպք Ռուսաստանում․ մահացած երեխաներին ու ծնողներին հայտնաբերել են բնակարանում
Վառարանին միացված գազի բալոնների պայթյունից բնակիչ է տուժել