Ոստիկաններ

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձինք թալանել են «Նոր Զովք» սուպերմարկետը

1420
(Թարմացված է 10:55 31.01.2019)
Դիմակավորված անձինք սուպերմարկետի օպերատորից հափշտակել են ավելի քան մեկ միլիոն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երկու անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու փախել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 23։20-ի սահմանում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

1420
Ըստ թեմայի
Գյումրիում թալանել են Ամանորի մեկնած քաղաքացիների տները
Վանաձորում թալանել են Լոռու մարզի դատախազի տունը
Ավազակային հարձակում Երևանում. թալանել են վարկային ընկերության գրասենյակը
Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը