Հիվանդանոց

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարից նաև անչափահասներ են տուժել

21
(Թարմացված է 15:20 29.01.2019)
ГАЗ-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mitsubishi-ին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Գեղարքունիքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 7 մարդ վիրավորում է ստացել, նարց մեջ նաև անչափահասներ կան։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝36-ամյա Անանիկ Գրիգորյանի վարած Mitsubishi մակնիշի 30 ԼՏ 346 համարանիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 50-ամյա Վարդգես Պողոսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Ա. Գրիգորյանը, նրա ուղևորներ Խաչիկ Ֆահրադյանը, ում ծննդյան թիվը ճշտվում է, 12-ամյա Հասմիկ Գրիգորյանը, 6-ամյա Էդմոն Գրիգորյանը, 27-ամյա Արմեն Ֆահրադյանը, 32-ամյա Անահիտ Գրիգորյանը և ГАЗ 3110-ի վարորդ Վ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների`վթարի մեղավորը եղել է ГАЗ-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Mitsubishi-ին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

21
թեգերը:
ավտովթար, Հայաստան