ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
© Photo : official site of the Police of RAՎՏԲ բանկ
ՎՏԲ բանկ
© Photo : official site of the Police of RA
Կացնով զինված տղամարդը փորձել է ներխուժել ու թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող ՎՏԲ բանկը:
Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Shamshyan.com–ը հայտնում է, որ կացնով, սև ակնոցներով, գլխարկը՝ գլխին և ձեռնոցներով բանկ ներխուժած տղամարդը Վրաստանի և Հայաստանի քաղաքացի, 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է։
© Photo : official site of the Police of RAПоврежденная перегородка в банке "ВТБ"
Поврежденная перегородка в банке "ВТБ"
© Photo : official site of the Police of RA