Ոստիկանական ավտոմեքենա

Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավորի ռեստորանում. կա 1 զոհ, 8 վիրավոր

473
(Թարմացված է 09:25 29.01.2019)
«Շշի Մելոյին» պատկանող ռեստորանային համալիրում գործի են դրել «Մակարով», «ՏՏ» և այլ տեսակի զենքեր։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Ժամը 02:10-ի սահմանում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մեկը` մահացած։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից:

Ըստ կայքի` ռեստորանի բակն ու հարակից տարածքը մարտի դաշտ է հիշեցնում:

Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ, որի վրա առկա է արյան հետք, և արյունոտ գլխարկ:

Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են խաղաքարտեր, այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի և 8 վիրավորների ինքնությունը:

Разборка в ресторане Партез
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավորի ռեստորանում

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով` վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ.Մարտիրոսյանի ազգականները:

473