Ոստիկանություն

Ծեծկռտուք ռեստորանում. ՊՆ ծառայողի որդու ծնվելու «աչքալուսանքն» ավարտվեց դանակահարությամբ

2238
Խնջույքի մեկնարկից որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՊՆ ծառայողի որդու լույս աշխարհ գալու առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է, ինչպես նաև պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 18:00-ի սահմաններում վիրավորը իր եղբոր՝ 27-ամյա Վահե Սիմոնյանի հետ մեկնել են Վարդենիս քաղաք Վ. Համբարձումյան փողոցում գործող «Հրաշք Օջախ» ռեստորանային համալիր՝ իրենց ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պողոսյանի որդու լույս աշխարհ գալու առիթը նշելու:

Որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել՝ մի կողմից վիրավորի սեղանակիցների, մյուս կողմից ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Համբարձումյանի միջև:

Վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել է այնուհետև ռեստորանից դուրս՝ ռեստորանային համալիրի դիմաց, որի ժամանակ էլ Հ. Համբարձումյանը դանակով հարվածել է Վ. Սիմոնյանին:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Սիմոնյանը նրա եղբայրը և նրա ընկերը՝ Դ. Պողոսյանը, ծառայում են ՀՀ ՊՆ զորամասում:

Վարդենիսի ոստիկանությունը, Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն ու Վարդենիսի քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հ. Համբարձումյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

2238
Ըստ թեմայի
Ծեծել է ընկերուհուն, անչափահասին ինքնասպանության փորձի դրդել. տղամարդուն կալանավորել են
Երևանում ծեծել են բժշկական համալսարանի դասախոսին
Էջմիածնում տղամարդը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ և լավ ծեծել.մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական ավտոմեքենա

Երևանում երիտասարդների «փարթին» ավարտվել է դանակահարությամբ

75
(Թարմացված է 12:13 12.08.2020)
Բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, որը բասկետբոլիստ է։ Վիճաբանության ներկաներից մեկը հայտնի դատավորի տղա է։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանում մի խումբ երիտասարդների կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` երեկ՝ օգոստոսի 11-ին` ժամը 23։20-ի սահմանում, ոստիկանության կենտրոնական բաժինն «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Վարդան Մ-ն է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 22։00-ի սահմանում, Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Անտուան Մ-ն, Երևանի բնակիչներ, 19-ամյա Անդրանիկ Ո-ն, 19-ամյա Ռուդիկ Ա-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ, 23-ամյա Էդվարդ Մ-ի, 23-ամյա Ստեփան Ս-ի և Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ-ի կրծքավանդակին։

Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. հանգստյան գոտում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել

Վիճաբանությանը ականատես են եղել Երևանի բնակիչներ, 17-ամյա Վլադիմիր Մ-ն, 18-ամյա Քրիստինե Պ-ն, 18-ամյա Մարիա Պ-ն, 18-ամյա Նելի Ի-ն և 18-ամյա Մարգարիտա Բ-ն։

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Ո-ին և Մ. Պ-ին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Մ-ն, Ք. Պ-ն, Ն. Ի-ն, Ա. Մ-ն ներկայացել են ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը ներկաներից մեկը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի տղան է, վիրավորը բասկետբոլիստ է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Կրակոցներ Երևանում. ոստիկանները դեպքի վայրում պարկուճներ և արնանման հետքեր են հայտնաբերել

75
թեգերը:
Երևան, դանակահարություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Քրոջը գլխատել է սրված երկաթով. ՔԿ–ն սահմռկեցուցիչ դեպքի մանրամասներն է հայտնում
Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը
Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ
Ոստիկանական ավտոմեքենա, արխիվային լուսանկար

Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ

169
(Թարմացված է 10:14 12.08.2020)
Վրաերթի ենթարկվածներից երեքը 27 տարեկան են։ Բոլորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում 51-ամյա Սարգիս Շափաղաթյանը «Ford Focus-ով» վրաերթի է ենթարկել «Lexus»-ի և «Mercedes»-ի վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացիների։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 11-ին։ «Ford Focus»–ը նախ բախվել է ՃՏՊ–ի հետևանքով վթարված վիճակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ, 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։

«Ռազբորկա» Հրազդանի կիրճում. 10 հոգու բերման են ենթարկել

Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են

169
թեգերը:
Վրաերթ, Կոտայք, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. հանգստյան գոտում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել
Կրակոցներ Երևանում. ոստիկանները դեպքի վայրում պարկուճներ և արնանման հետքեր են հայտնաբերել
Ջրահեղձման երկու դեպք 1 օրում.փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 30-ամյա քաղաքացու դին
Կարմիր կատար

Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով

0
Այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են ինչպես ՏԻՄ, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Սոցցանցերում օգտատերերն ահազանգում են, թե մի քաղաքացի պոմպի միջոցով Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։  Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

«Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է գրություն ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարության տեղեկացմամբ՝ այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար

Հավելյալ տեղեկություններ և մանրամասներ կտամադրվեն խնդիրն ուսումնասիրելուց հետո։

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում նմանօրինակ խնդիրներն արձանագրելիս և օպերատիվ արձագանքում։

«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել

0
թեգերը:
լիճ, ահազանգ, Ապօրինի, Նախարար, Ռոմանոս Պետրոսյան, Ոստիկանություն, բնապահպանական, ջրառ
Ըստ թեմայի
Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար
«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել
Պատգամավորները կառավարությանն արգելում են Սևանից հավելյալ ջրառի հարցով դիմել իրենց
Ջրառատն ու Կաթնաղբյուրը նոր դպրոցներ կունենան. մարզպետը մանրամասներ է հայտնում