Գյումրի. արխիվային լուսանկար

Ողբերգական վրաերթ Գյումրիում. վրաերթի են ենթարկել 79-ամյա կնոջը

57
(Թարմացված է 15:24 28.01.2019)
Վարորդը չի փախել, օգնել է կնոջը տեղափոխել հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։15-ի սահմանում Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքում՝ Տիգրան Մեծի փողոցում, իր վարած Mercedes մակնիշի 33 TՏ 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ՝ 79-ամյա Իզաբելա Ղարիբյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը չի փախել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք;

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Կայքի տեղեկություններով՝ նա նախկինում ոստիկանության ծառայող է եղել։

57