ՃՏՊ, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. կա 2 զոհ, 2 վիրավոր

405
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել կանաչ գազոնում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին, ժամը 16։10-ի սահմանում։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել են, 2–ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ մահացածներից մեկը հետիոտն է, որը վրաերթի է ենթարկվել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի վայրում մահացածները տատ ու թոռ են, և նրանք վրաերթի են ենթարկվել։

405
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1145)