Անտառային հրդեհ. արխիվային լուսանկար

Վահագնաձոր գյուղից հրդեհը տարածվել է մոտակա անտառ. տեսանյութ

181
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներ և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Վահագնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են
Վահագնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Քիչ ավելի ուշ դեպքի վայր են հասել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը:

Վահագնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են
Վահագնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են

Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներ և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:

ԱԻՆ-ը կտա լրացուցիչ տեղեկություն:

Հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Ըստ այդմ՝ ժամը 18:40-ի սահմաններում, երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։

«Եղեգնուտի» անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքին կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ԱԻՆ լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը դեպքի վայրից հայտնել է, որ հրդեհը տեղայնացված է, տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր չէ ներգրավել հրշեջ տեխնիկա, շիջումն իրականացվում է բահերով և խոնավ լաթերով։

181
թեգերը:
Հայաստան