Адам Багдасарян

«Ֆանտոմասի» անհաջող փախուստը. արտակարգ դեպք Երևանում

138
(Թարմացված է 21:06 24.01.2019)
Ադամ Բաղդասարյանը փորձել է փախչել Քննչական կոմիտեի քննչական վարչությունից:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ադամ Բաղդասարյանը Երևանի քննչական վարչությունից փորձել է փախուստի դիմել: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Նա գտնվում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի վարչությունում, քանի որ Varks.am կազմակերպութան Երևանում գործող մի քանի մասնաճյուղերում ավազակային հարձակումներ էր կատարել:

Ադամ Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողներ կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 22-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում հայտնաբերել էին օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանում Varks.am կազմակերպությունում կողոպուտ և ավազակություն կատարած կասկածյալին։

Վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ադամ Բաղդասարյանն էր, որի նկատմամբ հունվարի 17-ից հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և որը բերման էր ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ տեղափոխվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ըստ Shamshyan.com-ի Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, որը Varks.am-ում ներկայացել էր որպես «Ֆանտոմաս»։

Հիշեցնենք՝ Երևանի 29-ամյա բնակիչ Ադամ Բաղդասարյանը մի դեպքով Varks.am-ից հափշտակել էր 1 մլն 500 հազար դրամ, մյուս դեպքով՝ 1 մլն 800 հազար դրամ։

138
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հատուկջոկատայիններն Արտաշատում գործողություն են իրականացրել. տեսանյութ
Տարաբևեռ կարծիքների կարուսելը. ո՞վ կհսկի ԱԱԾ–ին ու ոստիկանությանը
Հետախուզվող կինը բերման է ենթարկվել օդանավակայանից
Երևանի դպրոցներից մեկի աշակերտներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց