Կերչի նեղուց. հրդեհ

Հրդեհ Կերչի նեղուցում. նավաստիներ են զոհվել

139
Նախնական տվյալների համաձայն` հրդեհը տեղի է ունեցել մի նավից մյուսը վառելիք փոխանցելու պահին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Կերչի նեղուցի շրջանում այրվող լցանավերի հրդեհման հետևանքով 11 նավաստի մահացել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տանզանիայի դրոշով «Կանդի» ու «Մաեստրո» նավերը այրվել են Կերչիի նեղուցում երկուշաբթի երեկոյան։ Ընդհանուր առմամբ նավերի վրա 31 մարդ է եղել։

Նախնական տվյալներով` հեղուկ գազով բեռնված նավերում հրդեհի բռնկման պատճառ է դարձել վառելիքի փոխանցումը։ Այս մասին հայտնել է գործակալության զրուցակիցը։

Անձնակազմը կազմված է Հնդկաստանի ու Թուրքիայի քաղաքացիներից։

Նրա խոսքով` Տանզնիայի դրոշով երկու տանկերներում էլ հեղուկ գազ է եղել։

Տվյալ պահին փրկարարական գործողությանը տարբեր դասի յոթ նավ է մասնակցում։

139
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (798)
Ըստ թեմայի
Հրդեհ Երևանում. կա զոհ
Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ
Լիոնում պայթյուն է որոտացել. կրակը հասել է ուսանողական ճամբար