Արմավիր, արխիվային լուսանկար

Արմավիրում մայրը դստեր հետ գողություն անելիս բարձրությունից ընկել ու տեղում մահացել է

342
Դեպքը տեղի է ունեցել հացի գործարանի չգործող արտադրամասում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ոստիկանության Արմավիրի բաժինը երեկ` հունվարի 11-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն է։

Իրավապահները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են նաև, որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք է գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը ընկել է և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

342
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1417)
Ըստ թեմայի
Աշտարակի նորակառույց կամրջի տակ երիտասարդ տղամարդու դիակ են հայտնաբերել
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում երկու դիակ են հայտնաբերել
Գյումրու դրամատիկական թատրոնի մոտ դիակ է հայտնաբերվել