Կալանավորում

Ծեծել է ընկերուհուն, անչափահասին ինքնասպանության փորձի դրդել. տղամարդուն կալանավորել են

162
Նա նաև քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաև մտերմացել է Երևան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց  նրանց միջև ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը և վերջինիս երեխաներին:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին, ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինսի կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր և տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել:

Այնուհետև՝ անբարյացկամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը և 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետև դուրս եկել մեքենայից, կնոջը ևս քաշելով դուրս բերել և գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձևով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին և ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

162
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)
Ըստ թեմայի
Երևանում երիտասարդին առևանգել են, տարել առանձնատուն ու ծեծել. առևանգողներին գտել են
Արցախում համասեռամոլի են ծեծե՞լ. Արտակ Բեգլարյանը բացահայտում է լուսանկարի գաղտնիքը
Զինակոչիկներով ավտոբուսի պատմության հետքերով. երբ անպատժելիությունը սովորություն է դառնում
Գետ

Փրկարարները Փամբակ գետից հանել են 60–ամյա կնոջը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

22
(Թարմացված է 15:11 05.06.2020)
Չնայած նրան, որ գետը կնոջը մոտ 13 մետր քշել–տարել էր, փրկարարներին հաջողվել է նրան ջրից դուրս բերել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վանաձորում փրկարարները կարողացել են փրկել Փամբակ գետն ընկածի կյանքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ գետն ընկածը 60–ամյա կին է։ Չնայած նրան, որ գետը կնոջը մոտ 13 մետր քշել–տարել էր, փրկարարներին հաջողվել է նրան ջրից դուրս բերել։

Նրա վիճակը նորմալ է, անգամ հոսպիտալացման կարիք չի եղել։

22
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, Կին, Գետ
 Շտապօգնություն

Ծիծեռնակաբերդում 30-ամյա տղամարդուն գտել են ծառից կախված վիճակում

61
(Թարմացված է 20:37 04.06.2020)
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի ողբերգական դեպքի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի– Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։

Համաձայն կայքի տեղեկությունների՝ ողբերգական դեպքի մասին ԱԻՆ-ը տեղեկացել է 18:55-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններ ու փրկիչները տեղում հայտնաբերել են տղամարդու՝ արդեն անշնչացած դին։ Տղամարդը կախված էր անտառի ծառերից մեկից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտակայքում գտնվող ցայտաղբյուրների մոտ։

Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի դեպքի հանգամանքները։

61
թեգերը:
Դիակ, տղամարդ, Ծիծեռնակաբերդ, ինքնասպանություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)
Ըստ թեմայի
«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին
«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
ՊԵԿ

Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալին

0
(Թարմացված է 20:28 05.06.2020)
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի` աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո կառույցում այլ փոփոխություններ էլ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,–նշված է Փաշինյանի համապատասխան որոշման մեջ։

Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2019–ի հուլիսի 1-ին։

Հիշեցնենք` երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Դավիթ Անանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր` առաջիկայում ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում կլինեն բովանդակային փոփոխություններ, որոնք սկսվել են ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում և ավելի կխորանան։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան
Ո՞վ կփոխարինի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ում նոր փոփոխություններ են սպասվում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին