Մոտոցիկլետ

Ողբերգական դեպք Արմավիրում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

59
46-ամյա մոտոցիկլավարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին, հետո` էլեկտրասյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմանում Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 46-ամյա Արմեն Մնացականյանն իր վարած Kavasaki մակնիշի CC 555 համարանիշի մոտոցիկլետով Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 73 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածներին,այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Մնացականյանը մոտոցիկլետով կողաշրջվել է և տեղում մահացել։

Քննիչի հանձնարարականով մոտոցիկլետը տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

59
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1267)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Շիրակում. 28–ամյա վարորդը տեղում մահացել է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել բժշկականի ռեկտորը