Թութակներ

Հրդեհ երևանյան տներից մեկում. ծխախեղդ են եղել 100 թութակ

123
Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երևանյան տներից մեկում բռնված հրդեհի պատճառով ծխախեղդ են եղել 100 թութակ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 6-ին, ժամը 19:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին:

Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100 թութակ:

 

123
թեգերը:
Երևան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (725)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Շիրակում. 28–ամյա վարորդը տեղում մահացել է