Վանաձոր

Ողբերգական դեպք Վանաձորում. կնոջ դիակը հայտնաբերել են շենքի բակում

194
Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 84-ամյա կնոջ դին հայտնաբերել են Վանաձորի շենքերից մեկի բակում։ Այս մասին հայտնում է shamshyan.cоm-ը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն ահազանգ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 56 շենքի բակում կնոջ դի կա:

Դեպքի վայր են մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը: Բժիշկները արձանագրել են կնոջ մահը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ, 84-ամյա Մարուսյա Առաքելյան էր և, ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

194
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1708)
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Երևանում. պահեստում հայտնաբերվել է տղամարդու կախված դի
Վանաձորի կիսակառույցի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի
Արտակարգ դեպք Տավուշում. տներից մեկում տղամարդու դիակ են հայտնաբերել