Գետ

Բեռնատարն ընկել է Դեբեդ գետը, կան վիրավորներ

64
(Թարմացված է 15:38 06.12.2018)
Վարորդին ու ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Համլետ Չոպիկյանն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 6-ին, ժամը 06:10-ի սահմանում։

Վարորդին և նրա ուղևորին՝ 33-ամյա Գուրգեն Խաչատրյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, որից հետո նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան գետից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:

64
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (620)
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ
Երևանում կորած քաղաքացուն չեն կարողանում գտնել
Վթար Երևանի կենտրոնում. տուժածները 23-26 տարեկան են