Հիվանդանոց

Երևանում 17 տարեկան տղայի են դանակահարել

77
(Թարմացված է 09:30 04.12.2018)
Ոստիկանները պարզել են, որ դանակահարված տղային հիվանդանոց են տեղափոխել Արամի փողոցից։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանում երեկ դանակահարության դեպք է գրանցվել։ Ժամը 21:10-ի սահմանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղա:

Shamshyan.com–ը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 17-ամյա Վ. Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

77
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (620)