ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Յարոսլավլ–Կոստրոմա ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի բնակիչ է մահացել։ Այս մասին հայտնում է 76.ru լրատվական կայքը։
ՃՏՊՆ–ն տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին ժամը 15:40–ին, Նեկրասովսկի շրջանում, Պեսոչնոյե գյուղի մերձակայքում։ Բեռնատարը հարվածել է թեթև մարդատար ավտոմեքենայի։ Մարդատարի վարորդը տեղում մահացել է։
Յարոսլավլի մարզի ճանապարհային ոստիկանության նախնական վարկածով` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։
Ինչպես հայտնում է պարբերականը, թեթև մարդատար ավտոմեքենան վարում էր Մխիթար անունով 54-ամյա տղամարդը։ Նա Հայաստանից եկել ընկերոջ մոտ Յարոսլավլ մոտ երեք ամիս առաջ։
Այդ չարաբաստիկ օրը նա ընկերոջ հետ Կոստրոմա էր գնում, սակայն տարբեր ավտոմեքենաներով։
«Ես նրա հետևից էի գնում։ Հասա մոտ 10 րոպե անց։ Ցնցված էի։ Այնպիսի բիզնես ծրագրեր ուներ... Վերջին շրջանում այնպես էր ուրախանում... Այսօր աճյունն ուղարկեցինք Հայաստան։ Մխիթարն այնտեղ կին, երկու որդի և մեկ դուստր ուներ», – պատմել է մահացածի ընկեր Գուրգենը։
Նա կարծում է, որ Մխիթարը չէր կարող դուրս գալ հանդիպակաց գոտի վազանց կատարելու համար, քանի որ մեքենայում աշխատում էին փոխանցման տուփի միայն առաջին և երկրորդ արագությունները, իսկ դրանք բավարար չեն, որպեսզի որոշես վազանց կատարել։
Գուրգենի կարծիքով, ՃՏՊ–ի մեղավորը բեռնատարի վարորդն է։
Մահացածի ընկերն ու բարեկամները այժմ ավտովթարի ականատեսների են փնտրում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը, տեղում մահացել է:
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։
Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։
Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:
Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։



