Դանակահարություն

Դանակահարություն. միջին տարիքի տղամարդը մահացել է

147
Ոստիկանությունն ահազանգը ստացել է «Արմենիա» բժշկական կենտրոնից:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանում դանակահարության դեպք է գրանցվել։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն դեպքը գրանցվել է Աջափնյակ վարչական շրջանում: Ստացած հարվածների հետևանքով տղամարդը մահացել է։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանությունը ժամը 19։45-ին դանակահարության մասին ահազանգ ստացել է:

«Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, որ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 45 տարեկան մի տղամարդ՝ կտրած-ծակած վերքերով, որը հիվանդանոցում մահացել է»,-ասաց Էդգար Ջանոյանը։

Նա տեղեկացրեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

147
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, Երևան