Շրջված «Կամազը»

Քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել զինծառայողների ավտովթարի վայրից

745
Դեպքի վայրում արված լուսանկարները վկայում են վթարի սարսափելի հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վայրից։

Զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել են 4 զինծառայող, 22–ին տեղափոխվել են հիվանդանոց։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ վթարից հետո դեպքի վայր մեկնած քննչական խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հարցաքննել ականատեսներին։

Վթարի պատճառները պարզելու համար իրականացվում են դատաավտոտեխնիկական ու դատաբժշկական փորձաքննություններ։


745
թեգերը:
Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (886)
Ըստ թեմայի
ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. զինվորներ են մահացել, կան նաև վիրավորներ
Հայտնի են Գորիս–Կուբաթլի ճանապարհին մահացած զինվորների անունները