Վերամբարձ կռունկ

Ողբերգական դեպք Հայաստանում. բետոնե սյունն ընկել է տղամարդու վրա. նա տեղում մահացել է

182
Երևան–Սևան ճանապարհին բետոնե սյունը պոկվել է վերամբարձ կռունկից և ընկել տղամարդու վրա։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում բետոնե սյունը պոկվել է վերամբարձ կռունկի վրայից և ընկել շինհրապարակում աշխատող տղամարդու վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 11։00-ի սահմանում։

Ոստիկաններն ու քննիչները նշված շինհրապարակում հայտնաբերել են 68-ամյա Աշոտ Եղիազարյանի դին։ Նրա գլուխն ամբողջությամբ վնասված է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

182
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (522)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Երևանում. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
Ողբերգական ավտովթար Ջրվեժում. 3 մեքենայի բախման հետևանքով մարդ է մահացել
Ողբերգական դեպք Կոտայքում. տան տանիքում տղամարդու կախված դի են հայտնաբերել