Ոստիկանական ավտոմեքենա

Ողբերգական ավտովթար Ջրվեժում. 3 մեքենայի բախման հետևանքով մարդ է մահացել

168
Ավտոմեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում բախվել են Mercedes, BMW և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 7-ին, ժամը 23:00-ի սահմանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, 1 մարդ տեղում մահացել է, իսկ 1–ին էլ տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:

168
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (522)