Ճանապարհ

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան սահել է ձորը. կա տուժած

37
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 5-ին, ժամը 01:31-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել քարերի մեջ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 9-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտ 10 մ դեպի ձորը:

Փրկարարները վարորդ Գ. Ղ.-ին (1986 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

37
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (522)