Պատահար, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Վայոց Ձորում. մոտոցիկլավարի դին հայտնաբերել են ձորում

252
(Թարմացված է 16:44 06.10.2018)
Մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում 60-ամյա մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 6-ին։

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժինն ահազանգ է ստացել, որ Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 19-րդ կմ հատվածում մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 20 մետր գլորվելով, հայտնվել է ձորում։

Ոստիկանները նշված վայրում կողաշրջված մոտոցիկլետի մոտ հայտնաբերել են Խաչիկ գյուղի բնակիչ, 60-ամյա Խաչատուր Գրիգորյանի դին։

252
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում ավտոբուս է այրվել
Մեկ անձ է ձերբակալվել Կոնգոյի 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքով
Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կեղծ ահազանգը մոտոցիկլավարի մահվան պատճառ է դարձել