ՀՀ ոստիկանություն

Երևանում ԱՄՆ քաղաքացի կինը վիճել է ընկերոջ հետ և մեծ քանակությամբ դեղահաբ ընդունել

917
(Թարմացված է 21:58 15.09.2018)
38–ամյա կինն ու նրա 40–ամյա ընկերը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում 38–ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 15-ին, ժամը 20:41 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին և նրա ընկերոջը՝ 1978 թ. ծնված Է. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացիներ Ա. Ա.-ն և Է. Գ.-ն տեղափոխվել են ոստիկանության բաժին:

917
թեգերը:
ինքնասպանություն, Երևան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (425)
Ըստ թեմայի
Ինքնասպանություն Երևանում. տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Գեղարքունիքում կինն ինքնասպանություն է գործել գոմի տանիքում. նա նամակ է թողել
Մանվել Գրիգորյանի կինը հերքում է` ինքնասպանություն չի գործել. տեսանյութ