ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Բացահայտվել է 28 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակի վերին աջ մասում առկա է հրազենից արձակված գնդակի մուտքի անցք, իսկ մեջքի մասում՝ ելքի անցք:
Տուժողի մարմնից հանված գնդակն ունեցել է 8,2 մմ տրամաչափ և կրակվել է «40-8,2» մակնիշի որսորդական հրացանից:
Սպանության դեպքի առթիվ 1990թ. նոյեմբերի 1-ին Արտաշատի միջշրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով 1991թ. փետրվարի 2-ին քրեական գործով վարույթը կասեցվել է:
2018 թվականի օգոստոսի 1-ին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, և ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
Այսպես՝ նախնական քննությամբ` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու ընկեր դեպքի օրը գնացել են Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի վերևի հատվածում գտնվող սարեր՝ որսի։ Թփուտների միջից ձայներ լսելուց հետո նրանցից մեկը, կարծելով, թե արջ է, երկու հատ կրակոց է արձակել այդ ուղղությամբ, որից հետո լսվել է ձայն, և հասկացել է, որ մարդու ուղղությամբ է կրակել: Դրանից հետո անմիջապես ընկերոջ հետ մոտեցել են այդ հատված ու նկատել, որ կրակոցի հետևանքով գնդակը դիպել է մի մարդու, որին չեն ճանաչել: Այնուհետև վախից հեռացել են նշված հատվածից՝ դին թողնելով տեղում:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը, տեղում մահացել է:
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։



